ԼՂՀ սահմանին հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ
January 5, 2017
Հունվարի 4-ին և լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանի տարբեր ուղղություններով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում հրաձգային զենքերից արձակել է մոտ 500 կրակոց:
Ինչպես հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ԼՂՀ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պատասխան գործողությունների չեն դիմել: Իրավիճակն ամբողջությամբ գտնվում է հայկական ուժերի զգոն վերահսկողության ներքո: