Ապրիլի 27-ի լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով հակառակորդը տանկերի, տարբեր տրամաչափի ականանետերի, թնդանոթների, TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային համակարգերի ու ՄՄ-21 (Գրադ) կայանքների կիրառմաբ շարունակել է ինտենսիվ հրետակոծության ենթարկել ՊԲ մարտական դիրքերը` արձակելով ավելի քան 240 արկ:
Առավել ինտենսիվ հրետակոծություններ են արձանագրվել արևելյան, հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղություններով: ՄՄ-21 (Գրադ) կայանքներից հրետակոծության է ենթարկվել Մատաղիս խաղաղ բնակավայրը:
Հակառակորդի նախահարձակ գործողությունները չեզոքացնելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են կանխարգելիչ և օպերատիվ իրադրության զարգացմանը համահունչ գործողությունների:
Այս պահի դրությամբ իրավիճակը համեմատաբար հանգիստ է:
Source: Yerkir Media
Link: ԼՂ սահմանի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է ինտենսիվ հրետակոծությանը