Լոնդոնում զբոսաշրջիկների վրա հարձակված երիտասարդը կանգնել է դատարանի առաջ
August 6, 2016
Լոնդոնում զբոսաշրջիկների վրա հարձակում գործած երիտասարդը կանգնել է դատարանի առաջ ինքնությունը պարզելու և մեղադրանք առաջադրելու համար: Այս մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստի»-ին:
Երիտասարդը դատարանի առաջ կկանգնի օգոստոսի 9-ին:
Օգոստոսի 3-ին Լոնդոնի ժամանակով 22:30-ին, «Ռասել սքվեր» հրապարակում 19-ամյա մի երիտասարդ դանակով հարձակվել էր անցորդների վրա: Հարձակման հետեւանքով զոհվել էր մեկ, վիրավորվել՝ հինգ մարդ: Զոհվածը Ամերիկայի քաղաքացի էր, վիրավորները` Բրիտանիայի, Իսրայելի եւ Ավստրալիայի:
Լոնդոնի ոստիկանության կոմիսարի տեղակալ Մարկ Ռոուլիի նշել էր, որ, նախնական տվյալներով, հարձակվողը հոգեկան խանգարում ունի: Նա նաեւ չէր բացառել տեղի ունեցածի ահաբեկչական վարկածը: Ներկայում ոստիկանությունը որպես հիմնական պատճառ դիտարկում է հոգեկան խանգարումը և կատարվածում չի տեսնում ծայրահեղականության տարրեր: