Լոնդոնում հակաահաբեկչական գործողության ընթացքում չորս մարդ Է ձերբակալվել

April 28, 2017
Չորս մարդ Է ձերբակալվել Լոնդոնի Ուիլեսդենի շրջանում անցկացված հակաահաբեկչական գործողության ընթացքում, եւս մեկ կասկածյալ կին վիրավորվել Է: Այդ մասին հայտնել է  Լոնդոնի ոստիկանությունը:
Նշվում Է, որ գործողությունն իրականացվել Է ահաբեկչության հակազդմանն ուղղված հետաքննության շրջանակներում: Իրավապահ մարմինների տվյալներով՝ գործողության ընթացքում ոստիկանության աշխատակիցները վիրավորել են կասկածյալներից մեկին՝ մի կնոջ, նա հոսպիտալացված Է եւ չի կարող ձերբակալվել իր վիճակի պատճառով:
Բոլոր չորսն Էլ ձերբակալվել են ահաբեկչական գրոհների կատարման, նախապատրաստման եւ հրահրման կասկածանքով, նշված Է ոստիկանության հայտարարության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Source: Yerkir Media
Link: Լոնդոնում հակաահաբեկչական գործողության ընթացքում չորս մարդ Է ձերբակալվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image