Լոռու մարզից զինվորական ծառայության է մեկնում շուրջ 50 նորակոչիկ
July 5, 2016
Մեկնարկել է 2016 թվականի ամառային զորակոչը: Լոռու մարզից զինվորական ծառայության է մեկնում շուրջ 50 նորակոչիկ: Զինծառայության մեկնումից առաջ նրանք մարզի տարածքային զինկոմիսարիատներում վերջնական բուժզննումն են անցել: Ավանդույթի համաձայն, զինակոչիկներին հրաժեշտ են տվել եւ բարի ծառայություն մաղթել Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցու բակում: Նրանցից ոմանք մինչ մեկնելը նաեւ մկրտվել են: