Լուսացույցի աջ սեկցիայով խաչմերուկներում երթևեկությունն անընդհատ կդառնա
August 15, 2017
Տրանսպորտային միջոցների հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով Ճանապարհային ոստիկանության կողմից ուսումնասիրվում են Երևան քաղաքի լուսացույցի աջ սեկցիայով խաչմերուկներում սեկցիայի ուղղությամբ երթևեկությունն անընդհատ դարձնելու հնարավորությունները, որոնցից յուրաքանչյուրի փոփոխության մասին վարորդները լրացուցիչ կտեղեկացվեն լրատվամիջոցների միջոցով:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, Ճանապարհային ոստիկանությունը Ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով փոփոխություն կատարված նման խաչմերուկներում աջ երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդներին խնդրում ու հորդորում է լինել ուշադիր և զիջել փողոցը հատող հետիոտներին: