Խաղողագործները փակել են Արմավիր-Երևան ավտոմայրուղին

Արմավիրցի խաղողագործները վաղ առավոտից փակել են Արմավիր-Երևան ավտոմայրուղին։

Ցուցարարները Երևանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղից պահանջում են խաղողի մթերման գինը բարձրացնել։

Գյուղացիներն ասում են, որ թանկացումներ են տեղի ունեցել, գործարանը հայտարարել է, որ խաղողը կմթերի 120-130 դրամով, իսկ դա, ըստ խաղողագործների, իրենց բերքի ինքնարժեքն է։

«Դեղերը թանկացրեցին, դիզվառելիքը թանկացրեցին, ոչ ոչ չխոսեց, նախ որոշեցին մթերումը 160, հիմա միանգամից իջեցրին 140 դրամ, հիմա էլ ասում են, որ վաղը նոր գինը կորոշենք»,-բողոքում են խաղողագործները։

Source: Yerkir Media
Link: Խաղողագործները փակել են Արմավիր-Երևան ավտոմայրուղին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image