Խոսրովի անտառում բռնկված հրդեհը մեկուսացվել է

September 2, 2017

Բնապահպանության նախարարության «Խոսրովի անտառ-արգելոց» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն ամբողջ գիշեր հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացրել:

Այժմ ՊՈԱԿ-ի 15 և ԱԻՆ-ի 38 աշխատակիցները շարունակում են ծխացող օջախների մարման աշխատանքները: Այս մասին yerkirmedia.am-ին տեղեկացրեց ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը: Այրվում է 4 հա խոտածածկույթ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ի երեկոյան կայծակից հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Խոսրով տեղամասի ձախ սահմանին, Քորուզ գյուղատեղից հյուսիս:

Source: Yerkir Media
Link: Խոսրովի անտառում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image