Դերասան, երգիչ, հաղորդավար Խորեն Լևոնյանն իր 35-ամյակի առթիվ հարազատներին, ընկերներին և իր արվեստի երկրպագուներին մեծ տոն կնվիրի մենահամերգով, որը կանցկացվի սեպտեմբերի 16-ինԳ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:
«Հնչելու են արտասահմանյան ստեղծագործություններ, որոնք նախկինում չեմ կատարել: Շատ կարևոր բան ունեմ ասելու բոլոր նրանց, ում հրավիրել եմ այդ երեկոյին: Նրանց եմ ուղղելու հոգուցս բխած կարևոր խոսքերը»,- նշել է Խորեն Լևոնյանը: