Խորհրդակցություն՝ Նոյեմբերյան և Այրում խոշորացված համայնքներում

June 16, 2017

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը հունիսի 15-ին  աշխատանքային այցով Տավուշի մարզում էր` խոշորացվող համայնքների խնդիրներին առնչվող հարցերը քննարկելու նպատակով:

Մարզի Նոյեմբերյան և Այրում խոշորացված համայնքներում տեղի ունեցած խորհրդակցությանը ներկա են  եղել նաև Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ՏԿԶ նախարարության ՏԻՄ վարչության պետ Աշոտ Գիլոյանը:

Համայնքների աշխատակազմի, ավագանու, վարչական ղեկավարների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ժամանակ Վաչե Տերտերյանը ներկայացրել է տեղական ինքնակառավարման մասին օրենսդրական վերջին փոփոխությունները, ոլորտում բարեփոխումների ընթացիկ փուլի խնդիրները, գործընթացային և առօրյա աշխատանքին վերաբերող կարևոր հիմնահարցերը:

Քննարկումների ժամանակ անդրադարձ է եղել նաև համայնքների  սեփական եկամուտների հավաքագրման, համապատասխան աշխատակիցների անելիքների,  այդ թվում՝ իրավունքների և պարտականությունների կատարման արդյունավետության բարձրացման, հետխոշորացման շրջանում ի հայտ եկող մարտահրավերներին լուծումներ տալու ճանապարհների համատեղ որոնման խնդիրներին:

Խորհրդակցության ընթացքում տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակություն, համայնքապետերին հետաքրքրող հարցերին տրվել են հստակ պարզաբանումներ:

Տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից։

Source: Yerkir Media
Link: Խորհրդակցություն՝ Նոյեմբերյան և Այրում խոշորացված համայնքներում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image