Խուզարկություններ են կատարվում մի շարք հասցեներում. ՔԿ

September 17, 2018

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում էն, որ հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ քննության շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, մի քանի հասցեներում կատարվում են խուզարկություններ։ Քրեական գործով այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, որ խուզարկություն է իրականացվում Yerevan Today կայքի խմբագրությունում:

Source: Yerkir Media
Link: Խուզարկություններ են կատարվում մի շարք հասցեներում. ՔԿ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image