Կաթի մթերման գները մինչև մայիսի 25-ը կմնան անփոփոխ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը կառավարության նիստից հետո լրատվամիջոցների հետ տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է կաթի մթերման գնին։

Նախարար Խաչատրյանը պարզաբանել է, որ ձմռան ամիսներին մթերման գները բավականին բարձր են եղել` 200-220 դրամի սահմաններում։ Նա հավելել է, որ այս տարին բարենպաստ է, կենդանիներն արդեն արոտում են գտնվում, շուկայում կաթի առաջարկը բավականին բարձր է։

Նախարարը հավելել է, որ կաթնամթերք արտադրող ընկերությունները մտահոգություն են հայտնել, որ «ձմեռային» գներով չեն կարող մթերել շուկայում առկա կաթն առանց վերջնական արտադրանքի գնի վերանայման։ Կաթի գնի բարձրացումը կարող է նվազեցնել Հայաստանում կաթի սպառումը և բացասական ազդեցություն ունենալ արտահանման վրա։

Նախարարը հայտնել է, որ նախօրեին Գյուղատնտեսության նախարարությունում նույնպես հանդիպում է տեղի ունեցել խոշոր կաթնամթերք արտադրողների հետ, և պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչև մայիսի 25-ը չվերանայել հանրապետության տարբեր տարածաշրջաններում գործող գները։

«Խոսքը գները ֆիքսելու և միևնույն գնով մթերելու մասին չէ, պարզապես կաթնամթերք արտադրողները խոստացել են, ընդառաջել են մեր և կաթ արտադրողների խնդրանքին՝ մինչև ամսի 25-ը մթերման գինը պահպանել, այսինքն՝ինչ գնով որ տարբեր կաթնամթերք արտադրողները մթերել են, շարունակեն մթերել»,- հստակեցրել է գյուղատնտեսության նախարարը։

Նախարարը տեղեկացրել է, որ մայիսի 23-ին կաթնամթերք արտադրողները նախատեսում են խորհրդակցություն կազմակերպել, որի ընթացքում կհստակեցվի հետագա գնային քաղաքականությունը։

Source: Yerkir Media
Link: Կաթի մթերման գները մինչև մայիսի 25-ը կմնան անփոփոխ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image