Կաթողիկոսի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները մտահոգիչ դրսևորումներ են ստանում․ ՄԻՊ
July 15, 2018
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հաղորդագրությունը
Վերջին շրջանում Հայ Առաքելական Եկեղեցու նվիրապետի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները մտահոգիչ դրսևորումներ են ստանում։
Նպատակային դիտարկումը վկայում է, որ նկատելի են իրավունքից դուրս գործելու ու անգամ բռնություն գործադրելու միտումներ։ Այս երևույթը վտանգավոր է հասարակությունում հանդուրժողականության ու համերաշխության տեսանկյունից։
Ստեղծված իրավիճակը պահանջում է խաղաղ ու փոխհամաձայնեցված լուծում։ Մարդու իրավունքների պաշտպանը պատրաստակամ է իր իրավասության շրջանակում գործադրել բոլոր ջանքերը խնդրի կարգավորմանը նպաստելու համար, այդ թվում՝ կողմերի հետ քննարկումների միջոցով։
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման ակտիվիստները Վայոց ձորի մարզում շրջափակել էին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի մեքենան։