«Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ ԶՈՒ-ում»․ Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ-ը պաշտոնապես հայտարարում է, որ Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984թ․ ծնված Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ ԶՈՒ-ում։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Միաժամանակ նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, հանդիսանալով Գերիների պատանդների և անհայտ կորածների միջգերատեսչական հանձնաժովի նախագահ, դիմել է ԿԽՄԿ երևանյան գրասենյակ ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի վերադարձի կազմակերպման համար։ Նշենք նաև, որ ԿԽՄԿ Երևանյան գրասենյակը զգուշացված է Կարեն Ղազարյանի առողջական խնդիրների վերաբերյալ»,-գրել է նա։

Source: Yerkir Media
Link: «Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ ԶՈՒ-ում»․ Արծրուն Հովհաննիսյան

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image