Իրանի նախագահ Հասան Ռոհանիի եղբայրը՝ Հուսեյն Ֆերեյդունը ձերբակալվել է ֆինանսական հանցագործություններ կատարելու կասկածանքով, հուլիսի 16-ին հայտնել է Iran Front Page պորտալը։
«Այդ մարդու նկատմամբ անցկացվել են բազմակի քննություններ, քննություն վարվել է նաև այլ անձանց նկատմամբ, նրանցից ոմանք կալանքի տակ են», — մեջբերել է պորտալը Իրանի դատարանի ներկայացուցչի խոսքերը։
«Նա բաց էր թողնվել գրավով, սակայն այդպես էլ չի կատարել դրա պայմանները, և կալանքի տակ է առնվել»,- ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, ասել է նա։
Այլ մանրամասներ առայժմ չեն ներկայացվում։
Հուսեյն Ֆերեյդունը եղել է Իրանի նախագահի հատուկ հանձնակատարը երկրի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում։