Կալիֆորնիայում տղամարդը 5 մարդու է սպանել ու ինքնասպանություն գործել

Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգում այսօր մի տղամարդ 5 մարդու է սպանել, որից հետո ինքնասպանություն է գործել:

Միջադեպը գրանցվել է Բեյքերսֆիլդ քաղաքում: Հարձակվողն իր կնոջ հետ եկել է տրանսպորտային ընկերությություններից մեկի գրասենյակ, վիճաբանության մեջ մտել մի այցելուի հետ ու կրակել նրա վրա: Այնուհետեւ նա սպանել է իր կնոջը եւ գրասենյակի մեկ այլ այցելուի:

Դուրս գալով ընկերութան գրասենյակից՝ տղամարդը մտել է բնակելի տուն, որտեղ եւս 2 մարդու է սպանել: Այնուհետեւ նա առեւանգել է մեքենա, որի մեջ գտնվող կինը եւ երեխան կարողացել են փախչել: Նկատելով, որ իրեն հետապնդում են ոստիկանները՝ կայանել է մեքենան ու կրակել ինքն իր կրծքավանդակին:

Հարձակվողի ինքնությունն ու գործողությունների պատճառները հայտնի չեն:

Source: Yerkir Media
Link: Կալիֆորնիայում տղամարդը 5 մարդու է սպանել ու ինքնասպանություն գործել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image