Կամավորները հանդիպեցին իրենց նամակ գրած երեխաներին
May 2, 2016
Այսօր Աշտարակի Գրիգոր Ղափանցյանի անվան թիվ 4-հիմնական դպրոցի աշակերտներին հյուր են գնացել Շուշիի առանձնակի գումարտակի այն կամավորները, որոնց երեխաները նամակներ էին ուղարկել դիրքերում գտնվելու ժամանակ:
Անակնկալ հանդիպումը նրանց ստիպել է ե’ւ ուրախանալ, ե’ւ արտասվել: