Կամբոջայի խորհրդարանի 125 պատգամավորները նույն կուսակցությունից են

Կամբոջայի խորհրդարանն այսօր իր առաջին նիստն է գումարել հուլիսին տեղի ունեցած ընտրություններից հետո: Հետաքրքիրն այն է, որ այս խորհրդարանում բոլոր 125 աթոռները զբաղեցնում են ընդամենը մեկ կուսակցության անդամներ:

Կամբոջայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները ծաղրել, նաեւ քննադատել են միջազգային հարթակներում, քանի որ քվեարկությունից առաջ Գերագույն դատարանը որոշել էր լուծարել երկրի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը՝ հեղաշրջում ծրագրելու մեղադրանքով:

Խորհրդարանը վաղը նորից նիստ կգումարի՝ իշխող կուսակցության ղեկավար Հուն Սենին վարչապետի պաշտոնում վերընտրելու համար: Արդեն 33 տարի Կամբոջան ղեկավարող Հուն Սենը եւս 5 տարով երկարացնելու է պաշտոնավարումը: Ի դեպ, նա աշխարհի ամենաերկար կառավարող ղեկավարներից մեկն է:

Source: Yerkir Media
Link: Կամբոջայի խորհրդարանի 125 պատգամավորները նույն կուսակցությունից են

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image