Կայացավ «Երջանիկ Մանկություն» էքսպո 2016 միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը

Մոսկվայի տանը կայացել է «Երջանիկ Մանկություն» էքսպո 2016 միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որի կազմակերպիչներն էին «Ինտեր էսքպո» ցուցահանդեսային ընկերությունը եւ Երեւանում գործող Ռուսաստանի գիտության եւ մշակութային կենտրոնը: Էսքպոյի մասնակիցների թվում էր նաեւ «Ատեքս» նորաձության կենտոնը, որը ցուցադրել է կենտրոնի մանկական հավաքածուն:
«Ես նկարել եմ այս շորիկը, սրա վրա նկարված է ուրախ աղջիկ, ես նկարել եմ ուրախ աղջիկ, որովհետեւ ես նույնպես ուրախ եմ»,- ասում է Յանա Հովհաննիսյանը:

Յանա Հովհաննիսյանը «Ատեքս» նորաձեւության կենտրոնի փոքրիկ սաներից է. մեկ ու կես տարի է արդեն այնտեղ մոդելավորում է սովորում, ապագայում ցանկանում է դիզայներ եւ մոդել դառնալ: «Երջանիկ մանկություն» ցուցահանդեսին ներկայացնում է նկարազարդած շրջազգեստն ու բլուզը:

Ատեքս նորաձեւթյան կենտրոնն այս տարի նշում է իր գործունեության 25 ամյակը. զբաղվում է այն ամենով, ինչ վերաբերում է նորաձեւությանը: Կենտրոնում գործում է ֆոտոմոդնելների դպրոց, կան նաեւ կար ու ձեւի դասընթացներ, որտեղ սաները ձեռք են բերում դիզայների մասնագիտություն: Մոսկվայի տանը կազմակերպված ցուցահանդեսին, սակայն, ներկայացնում են միայն մանկական տեսականին: Սուսաննան նույնպես կենտրոնի աշակերտներից է.ցուցադրում է իր հեղինակած զգեստը:

«Այս զգեստի վրա աշխատել եմ մոտավորապես 3-4 օր. վրան ծաղիկներ են նկարած՝ վարդագույն եւ իմ բրենդի անունը: Նախ էսքիզի վրա նկարել եմ, 3 էսքիզ, որն ամենահաջողվածն էր, դա էլ հենց որոշեցի իրագործել»,- ասում է Սուսաննա Հայրապետյանը:

Մանրամասներըˋ տեսանյութում


Source: Yerkir Media
Link: Կայացավ «Երջանիկ Մանկություն» էքսպո 2016 միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image