Կայացել է հակակոռուպցիոն ամենամյա մրցանակաբաշխությունը
December 9, 2017
«Տարվա երիտասարդներ», «Տարվա լրատվամիջոց», «Տարվա բիզնես կազմակերպություն» եւ «Տարվա քրեակատարողական հիմնարկ». այսօր այս 4 անվանակարգում հակակոռուպցիոն ամենամյա մրցանակաբաշխությունն է տեղի ունեցել:
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, անդրադառնալով կառավարության իրականացվող հակակոռուպցիոն քայլերին, լրագրողների հետ զրույցում կարեւորել է կոռուպցիայի կանխարգելման հարցը:
Վերջին 1.5 տարում տեղի են ունեցել փոփոխություններ, որոնց արդյունքները, նախարարի խոսքով, կերեւան՝ ոչ անմիջապես: Դավիթ Հարությունյանը նաեւ անդրադարձել է աղմկահարույց կոռուպցիոն մի քանի գործերի, այդ թվում նաեւ «Սաս» սուպերմարկետում ընտություններից առաջ արված ձայնագրությանը, որտեղ աշխատողներից պահանջվում էր ձայներ բերել ՀՀԿ-ի համար: