Կանադայում թռչնի գրիպի պատճառով 14.000 բադ կոչնչացվի

July 11, 2016

tert.am — Մոտ 14.000 բադ կոչնչացվի Կանադայի Օնտարիո նահանգի ֆերմաներից մեկում` այնտեղ թռչնի գրիպի վիրուսի հայտնաբերման պատճառով, գրում է ՏԱՍՍ գործակալությունը` CTV ալիքին հղումով:

Սննդամթերքի որակի հսկողության կանադական գործակալության տվյալների համաձայն` վիրուսը հայտնաբերվել է Սենթ Կատարինս քաղաքից ոչ հեռու գտնվող թռչնաֆաբրիկայում, որը գտնվում է Տորոնտոյից 112 կմ հեռավորության վրա: Ֆերմայի շուրջ 3 կմ շառավղով կարանտինային գոտի է հայտարարվել:

А տեսակի (H5N1) թռչնի գրիպն անդրադառնում է մարսողության, շնչառական օրգանների վրա: Վիրուսով կարող է վարակվել մարդը` վարակված կենդանու հետ շփման հետևանքով:


Source: Yerkir Media
Link: Կանադայում թռչնի գրիպի պատճառով 14.000 բադ կոչնչացվի

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image