Կանադայում մզկիթի վրա հարձակման հետեւանքով կան զոհեր ու վիրավորներ
January 30, 2017
Կանադայում՝ որպես Իսլամական մշակութային կենտրոն հայտնի Քվեբեկ-սիթիի մզկիթի վրա հարձակման հետեւանքով կան զոհեր ու վիրավորներ: Հաղորդվում է, որ հարձակման ժամանակ կառույցում եղել է մինչեւ 100 մարդ:
Ինչպես հունվարի 29-ին հայտնել Է CBC ռադիոկայանը, մզկիթում աղոթողներին գնդակահարած անձինք եղել են դիմակներով եւ գոչում Էին «Ալլահ աքբար»: Մզկիթի ղեկավար Մոհամեդ Յանգուին լրագրողներին հայտնել Է, որ հարձակման հտեւանքով զոհվել Է հինգ մարդ:
Ոստիկանությունում առայժմ չեն հայտնում զոհերի ու տուժածների թվաքանակը, բայց հաստատում են, որ «կան զոհվածներ ու վիրավորներ:
Իրավակարգի պահապանները նշել են, որ ձերբակալել են երկու հարձակվողների, հավելելով, որ նրանք ունեցել են երրորդ հանցակիցը:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն պատահածը որակել Է «վախկոտ հարձակում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: