Կանադայում շոգից 17 մարդ է մահացել

July 5, 2018

Կանադայում սաստիկ շոգի պատճառով մահացել է 17 մարդ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Globe and Mail պարբերականին։

Նրանցից 12-ը մահացել է Մոնրեալ քաղաքի տարածքում, որտեղ օդի ջերմաստիճանը հուլիսի 4-ին հասել է +40-ի։ Եվս 5 մարդ մահացել է Արեւելյան կանտոնների շրջանում։

Մոնրեալում եւ Տորոնտոյում  բացվել են «զովացման կենտրոններ», որտեղ տեղադրված են օդորակիչներ եւ տրամադրվում են զովացուցիչ ըմպելիքներ։

Source: Yerkir Media
Link: Կանադայում շոգից 17 մարդ է մահացել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image