Կանադայում փրկարարներն օգնել են եղջերուին դուրս գալ սառած գետից (տեսանյութ)
December 13, 2016
tert.am— Կանադացի փրկարարները մուրճ ու կացնով կոտրել են Նյու Բրանսուիկ նահանգում գտնվող գետի սառույցները, որպեսզի դուրս բերեն սառած ջրում խցանված 225 կգ կշռող հյուսիսային եղջերուին:
Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, փրկարարական աշխատանքները 90 րոպե են տևել: Մինչդեռ փրկարարներն աշխատում էին կոտրել կենդանուն շրջապատող սառույցը, եղջերուն հանգիստ դիտում էր առանց շարժվելու: Սառույցներից ձերբազատվելուց հետո եղջերուն ինքնուրույն դուրս է եկել գետից և հեռացել: