Կապանի բժշկական կենտրոնի տարածքում այսօր սողանք է գրանցվել
October 14, 2016
Կապանի բժշկական կենտրոնի տարածքում այսօր սողանք է գրանցվել. մանկական բաժանմունքի սարալանջի հողը սահել է ներքեւ: Տուժածներ բարեբախտաբար չկան, միայն շտաբօգնության մեքենան է վնասվել:
Արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան ստորաբաժանումը սողանքի հետեւանքները վերացնելու ուղղությամբ աշխատանքներ է տանում: Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետը վստահ է, որ սողանքը մարդածին է՝ առաջացել է բնակիչների կողմից ջրի խողովակների անբարեխիղճ շահագործման հետեւանքով: