Կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացին հիվանդանոցում մահացել է
September 16, 2018
Սեպտեմբերի 15-ին Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում մահացել է 49-ամյա Արմենակ Պետրոսյանը, ով նշված կենտրոն էր տեղափոխվել Հանրապետության հրապարակում՝ ՀՀ կառավարության վարչական շենքի դիմաց ինքնահրկիզվելու հետևանքով: Այս մասին հայտնում է yerkir.am-ը։
Տղամարդը ինքնահրկիզման փորձ էր կատարել սեպտեմբերի 9-ին կառավարության շենքի դիմաց` ստանալով տարբեր աստիճանի այրվածքներ: