Կառավարությունը գումար հատկացրեց Արմավիրում հրդեհից տուժած ընտանիքներին
October 26, 2017
ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից հատկացրեց 2 մլն 640 հազար դրամ՝ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Սիլիկյան փողոցի թիվ 9 շենքի հրդեհից տուժած 11 ընտանիքների ժամանակավոր կեցությունն ապահովելու համար:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հիշեցրեց, որ 2017 թվականի հոկտեմբերի 22-ին Արմավիր համայնքի N 9 շենքի հրդեհի հետևանքով տուժել է 11 ընտանիք, որոնք կորցրել են բնակարանները: «Ուստի խնդիր է առաջացել ապահովել վերոգրյալ ընտանիքների ժամանակավոր կեցությունը՝ հաշվի առնելով նաև այդ ընտանիքների սոցիալ-տնտեսական ծանր վիճակը»,- ասաց նախարարը: