Կառավարությունը պարտադիր զորակոչից տարկետման իրավունք կտրամադրի մի խումբ դպրոցականների

December 12, 2017

Կառավարությունը պարտադիր զորակոչից տարկետում կտրամադրի 8 տարեկանում դպրոց գնացած կամ 1 տարի արտերկրում բնակվող մի խումբ դպրոցականների՝ Հարություն Ասատրյան, Պողոս Սարգսյան, Մանուկ Եղիազարյան, Լևոն Թադևոսյան, Անդրանիկ Բարխուդարյան, Թելման Սարգսյան, Վանիկ Կարապետյան, Էդգար Հովհաննիսյան, Խաչիկ Խաչատրյան։ Այդ մասին որոշման նախգիծն ընդգրկված է կառավարության դեկտեմբերի 14-ի նիստի օրակարգում:

11-րդ և 12-րդ դասարաններում սովորող մի խումբ դպրոցականների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կտրվի, քանի որ նրանց 18 տարին լրացել է մինչև 2018 թվականի ամառային զորակոչը:
Վերջիններիս ուսումնառությունն ուշացել է կամ արտերկրում գտնվելու ու կրկին Հայաստան վերադառնալու, կամ 8 տարեկան հասակում դպրոց գնալու պատճառով:

Source: Yerkir Media
Link: Կառավարությունը պարտադիր զորակոչից տարկետման իրավունք կտրամադրի մի խումբ դպրոցականների

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image