Կառավարությունում կքննարկվի Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատելու մասին նախագիծը

Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատելու մասին որոշման նախագիծը ՀՀ կառավարության` հոկտեմբերի 6-ի նիստի օրակարգում է: Այս մասին հաղորդում է ՀՀ կառավարության e-gov.am կայքը:

«Ղեկավարվելով Հայաստանի Հան­րապետության Սահմանադրության  (2005 թվականի փոփոխություններով) 88.1-ին հոդ­­վածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախա­գահի 1997 թվա­կանի մայիսի 6-ի ՆՀ-728 հրա­մանագրի 1.7-րդ կետը` Հայաստանի Հանրա­պետության կառավարությունը ո ր ո շ ու մ     է.

Սուրիկ Խաչատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ­պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,-նշվում է որոշման նախագծում:

Կառավարությունը մեկ այլ որոշմամբ Սյունիքի մարզպետ կնշանակի Վահե Հակոբյանին:


Source: Yerkir Media
Link: Կառավարությունում կքննարկվի Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատելու մասին նախագիծը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image