Կարեն Կարապետյանը հանձնարարեց «կադրային վերանայում կատարել»
March 29, 2018
«Բոլոր մարզերում դրական տեղաշարժ կա»,-կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը։
«Ցուցանիշները նշանակալի բարձր են։ Աճ արձանագրվել է գրեթե բոլոր ոլորտներում` գյուղատնտեսությունից մինչեւ ֆինանսական»,- նշեց վարչապետը։
Վարչապետը հանձնարարեց վերհանել մարզերում եղած խնդիրները, ինչպես նաեւ «կադրային վերանայում կատարել» մարզպետարանների ենթակայության տակ գտնվող հաստատություններում։
Ապրիլի 14-ին նախատեսվում է համապետական շաբաթօրյակ անցկացնել։ Վարչապետի հաջորդ հանձնարարականը վերաբերում էր «Մաքուր Հայաստան» ծրագրի շարունակականության ապահովմանը։