Կարեն Կարապետյանը շնորհավորել է Մեդվեդևին եւ Կվիրիկաշվիլիին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Սուրբ ծնունդի կապակցությամբ:

Շնորհավորական ուղերձում ասված է

«Հարգելի Դմիտրի Անատոլիի,

Անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Սուրբ ծննդյան տոնի առթիվ:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կշարունակենք մեր ներդաշնակ փոխգործակցությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ՝ բազմակողմ և ինտեգրացիոն միավորումների շրջանակներում՝ ի շահ մեր ժողովուրդների և երկրների զարգացման ու բարօրության:

Հարգելի Դմիտրի Անատոլիի, Ձեզ և Ձեր հարազատներին քաջառողջություն և երջանկություն եմ մաղթում, բոլոր ռուսաստանցիներին՝ խաղաղություն և բարգավաճում»:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին՝ Սուրբ ծնունդի առթիվ: Շնորհավորական ուղերձում ասված է.

«Հարգելի Կվիրիկաշվիլի, 

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և վրաց ժողովրդին Սուրբ ծնունդի կապակցությամբ:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի ամրապնդել հայ-վրացական դարավոր բարեկամական հարաբերությունների դինամիկ զարգացումը՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում մեր փոխգործակցությունը բարձրացնելով որակական նոր մակարդակի:

Օգտվելով առիթից՝ ևս մեկ անգամ սրտանց շնորհավորում եմ Ձեզ, մաղթում քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Վրաստանի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարօրություն:

Ընդունեք, խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»: 

Source: Yerkir Media
Link: Կարեն Կարապետյանը շնորհավորել է Մեդվեդևին եւ Կվիրիկաշվիլիին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image