Կարեն Կարապետյան. Լավագույն տարբերակը կգտնենք երկրի և երկրի քաղաքացու համար

Աժ-ում քննարկվում է երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը՝ 2018 բյուջեն։ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը բյուջեի նախագիծը ներկայացնելիս նշեց, որ վերջին մի քանի տարիներին Հայաստանի տնտեսությունը արտաքին աշխարհից բացասական ցնցումների է ենթարկվում, որի հետևանքով տնտեսական աճի ցածր մակարդակ ունենք։

«Ընթացիկ զարգացումները, չնայած հուսադրող են, սակայն տնտեսական աճի հիքմերը բավարար ամուր չեն երկարաժամկետ բարձր տնտեսական աճի հավակնելու համար», — ասաց Կարապետյանը։ Ըստ նրա 2017-ին բյուջետային մի շրջանակ հաստատվեց, որը բնորոշում է տնտեսական աճի կայունացումը, իսկ 2018-ին կառավարությունը ծրագրել է բյուջե, որը հիմքեր կստեղծի՝ ապագայում միջինում 5 տոկոսանոց տնտեսական աճ ապահովել։ Եվ դրա համար, շեշտեց վարչապետը, բոլորից մեծ ջանքեր ու ծավալուն աշխատանք կպահանջվի նշված ցուցանիշին հասնելու համար։

Կարեն Կարապետյանը հավելելԵց, որ կառավարությունը շարունակելու է աշխատել ստվերի կրճատման ուղղությամբ և քայլեր է ձեռնարկելու՝ գործարար տնտեսության զարգացման համար։ Վարչապետի խոսքով՝ հաշվի առնելով 2017-2022 թթ. կառավարության ծրագրի նպատակադրումները՝ 2018-ի բյուջեում հարկաբյուջետային քաղաքականության մոտեցումների մասով վերանայումներ են կատարվել։ «Հարկաբյուջետային քաղաքականությունը ծախսային կառուցվածքի վերանայմամբ է իրականացվելու՝ տնտեսական աճի հարցում ապահովելով կապիտալ ծախսերի անհրաժեշտությունը», — ասաց նա ու նշեց, որ այս քննարկումների արդյունքում լավագույն տարբերակը կգտնեն երկրի և երկրի քաղաքացու համար։

Source: Yerkir Media
Link: Կարեն Կարապետյան. Լավագույն տարբերակը կգտնենք երկրի և երկրի քաղաքացու համար

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image