Tert.am — Հայաստանն ու Արցախը միացյալ ուժերով կարող են հաղթահարել բոլոր դժվարությունները: Tert.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը:
Անդրադառնալով Հայաստանի կողմից ԼՂ անկախությունը ճանաչելու հնարավորությանը, Կարեն Միրզոյանը շեշտեց.
«Չէի սահմանափակի Արցախի ճանաչումը միայն Հայաստանով: Այսօր ժամանակն է Արցախի միջազգային ճանաչման համար: Արցախը պետք է ճանաչվի ոչ միայն Հայաստանի կողմից, այլ ողջ միջազգային հանրության: Դա լինելու է կարևորագույն գրավականը Արցախի անվտանգության ապահովման, զարգացման համար»:
Դիտարկմանը, որ ՀՀ կողմից ԼՂ-ն միակողմանի ճանաչելու պարագայում Ադրբեջանը սպառնում է պատերազմ սկսել, Կարեն Միրզոյանը պատասխանեց.
«Ադրբեջանի կառավարությունը, այսպես թե այնպես, հանդես է գալիս բազմաթիվ սպառնալիքներով: Մենք պետք է զսպենք Ադրբեջանի ռազմական նկրտումները բոլոր հնարավոր միջոցներով»:
Source: Yerkir Media
Link: Կարեն Միրզոյան. «Արցախի միջազգային ճանաչման ժամանակն այսօր է»