news.am — Վրաստանի Սամցխե-Ջավախք շրջանին հորդառատ անձրեւն ու ուժեղ կարկուտը զգալի վնաս են հասցրել` ոչնչացնելով մի քանի գյուղերի բերքը: Այս մասին հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Ակակիա Միչութաձեն՝ «Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում:
Միչութաձեի խոսքով, ափերից դուրս եկած Օծխի գետը ծածկել է Վարխանի եւ Ունցա գյուղերը, իսկ կարկուտը ոչնչացրել է մնացած բերքը:
«Ջուրը տարել է անասուններին եւ թռչուններին, հեղեղել է տները: Այժմ փրկարարները փորձում են տներից դուրս բերել ջուրը, բայց դեռ անձրեւ է գալիս»,- ասել է նա, հաղորդում է «Գռուզիա On-line»-ը:
Նախօրեին կարկուտից տուժել է Մծխեթ-Մթիանեթիի շրջանը, որտեղ կարկուտը ոչնչացրել է Էբնիսի գյուղի ողջ բերքը:
[youtube https://www.youtube.com/watch?v=ugwFtZ3qv7M?feature=oembed&w=848&h=636]
Source: Yerkir Media
Link: Կարկուտը խոշոր վնասներ է հասցրել Ջավախքին