Կարկուտի հետեւանքով վնասվել են կարտոֆիլի եւ հացահատիկի ցանքատարածությունները

July 9, 2016

Հուլիսի 6-ին տեղացած առատ կարկուտի հետևանքով վնասվել են Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի կարտոֆիլի և հացահատիկի ցանքատարածություններ: Վերին Գետաշենի գյուղապետ Ռուբիկ Ղուկասյանը  Yerkir.am-ի հետ զրույցում պատմեց, որ դեպքը երեկոյան է տեղի ունեցել, բայց կոնկրետ ժամ չի կարող ասել, քանի որ ցանքատարածությունները գյուղից վերև են գտնվում, և այն ժամանակ, երբ կարկուտ է տեղացել այդտեղ, գյուղում չի տեղացել, և ինքը դժվարանում է ասել, թե կոնկրետ որ ժամին է եղել:

«Մեզանից ահագին վերև են ցանքատարածությունները: 50 տոննայից ավելի կարտոֆիլի բերք ունեինք, մեծ մասը վնասվել է, 50-ից ավելի տոննաներով ունեինք գարի, ցորեն, հաճար: Դրանք ամբողջությամբ են ջարդվել»,- ասաց գյուղապետը` հավելելով, որ իրենց տարածքում հակակարկտային կայանքներ չեն գործում:


Source: Yerkir Media
Link: Կարկուտի հետեւանքով վնասվել են կարտոֆիլի եւ հացահատիկի ցանքատարածությունները

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image