Կարտադրեն Հայաստանում, ներմուծելու կարիք այլեւս չի լինի
June 14, 2017
Ամեն ինչ զրոյից, բայց հենց հայրենիքում սկսելու պատրաստակամությամբ: Վարպետ Գեւորգը երկու որդիների հետ ուս-ուսի տված Աշտարակում տարածք է բարեկարգում մետաղյա իրերի արտադրություն հիմնելու համար: Ասում է՝ անհամեստություն չթվա, բայց ձեռքից ամեն ինչ գալիս է, մետաղը կհղկի, կպատրաստի այն, ինչի անհրաժեշտությունը երկիրն ունի, բայց ստիպված ներկրում է: Ավելի քան 55 տարի նույն գործն է արել Սիրիայում, 3 գործարան ունեին, տարեկան ավելի քան 10.000 կտոր արտադրանք էին տալիս, սպառում էին ինչպես երկրում, այնպես էլ արտահանում էին Իրաք, Հորդանան ու Թուրքիա, բայց պատերազմն ամեն ինչ փոխեց: