ԿԳՆ-ն, ԵՄ-ն, ԵԽ-ն ամփոփում են կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիրը

November 30, 2017

«Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքի նախագծում շեշտադրում կարվի բուհերի ինքնավարության վրա, որը կուղեկցվի հաշվետվողականության բարձրացմամբ: Այս մասին «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» ծրագրի արդյունքների ամփոփմանը նվիրված համաժողովի ժամանակ ասաց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

Նախագծի նպատակն է համալսարաններում առկա բյուրոկրատական համակարգի պարզեցումը, իսկ ինքնավարությունը վերաբերում է  նաև ուսանողներին և դասախոսական կազմին:

Ծրագրի արդյունքում վերապատրաստվել է բուհերի վարչական և պրոֆեսորադասախոսական կազմը, մշակվել է առցանց հաշվետվությունների հարթակ, Էթիկայի կանոնագիրք, ուսանողների գնահատման և ուսումնական ծրագրերի ստեղծման առաջարկություններ, որոնք առաջիկայում բուհերը կփորձեն տեղայնացնել:

Հաշվետվողականության և թափանցիկությանն ուղղված ծրագրի արդյունքները ԿԳ նախարարի հետ ամփոփել են ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին և ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի  ղեկավար Նատալյա Վուտովան:

Source: Yerkir Media
Link: ԿԳՆ-ն, ԵՄ-ն, ԵԽ-ն ամփոփում են կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիրը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image