ԿԳՆ-ն հաստատել է պետական ավարտական քննությունների ժամանակացույցը

ՀՀ կրթության և գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը հրաման է ստորագրել «2016-2017 ուսումնական տարվա 12-րդ դասարանների սովորողների պետական ավարտական քննությունների անցկացման ժամանակացույցը հաստատելու» մասին: Ինչպես  տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, համաձայն ժամանակացույցի` քննությունները կկազմակերպվեն.

«Հայոց լեզու և հայ գրականություն» (գրավոր)-2016 թվականի դեկտեմբերի 26,

«Մաթեմատիկա» (գրավոր)-2016 թվականի դեկտեմբերի 28,

«Հայոց պատմություն» (գրավոր)-2016 թվականի դեկտեմբերի 29,

«Ռուս գրականություն» (բանավոր) ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար-2016-2017 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում,

«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր) ազգային փոքրամասնությունների դասարանների համար-2016-2017 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում,

«Ֆիզկուլտուրա» (ամփոփիչ ստուգարք)-2016-2017 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում:


Source: Yerkir Media
Link: ԿԳՆ-ն հաստատել է պետական ավարտական քննությունների ժամանակացույցը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image