Կիեւում ավտոմեքենայի պայթյունից մահացել է լրագրող Պավել Շերեմետը
July 20, 2016
Կիեւում ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով մահացել է լրագրող Պավել Շերեմետը: Այս մասին հայտնում է vesti.ru-ն՝ վկայակոչելով «Ուկրաինսկայա պրավդա»-ին: Ըստ հրատարակության, ավտոմեքենան պայթել է Բոգդան Խմելնիցկու եւ Իվան Ֆրանկի անվան փողոցների հատման հատվածում:
Հայտնի է, որ մեքենան պատկանել է «Ուկրաինսկայա պրավդայի» ղեկավար Ելենա Պրիտուլային, սակայն կինը մեքենայում չի եղել: Պայթյունը տեղի է ունեցել վաղ առավոտյան, ավտոմեքենայում եղել է Պավել Շերեմետը: