Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում՝ Գերագույն ռադայի շենքի մոտ, բողոքի ակցիա են անցկացնում հանքափորները, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։
Ցուցարարները պահանջում են մարել աշխատավարձերի պարտքը, որը, ըստ Ուկրաինայի հանքափորների անկախ արհմիության նախագահ Միխայիլ Վոլինեցի, կազմում է 41.6 միլիոն դոլար։ Նրանք պահանջում են նաեւ պետականացնել 3 ածխահանք եւ ընդունել ոլորտի զարգացման 10-ամյա ծրագիր։
Ռադայի շենքի մոտ ուժեղացված հերթապահություն են իրականացնում ոստիկանության եւ ազգային գվարդիայի ծառայողները։