Կիեւում ֆուտբոլասերների միջեւ բախումներ են եղել (Լուսանկարներ)
December 7, 2016
Կիեւի «Դինամոյի» եւ Ստամբուլի «Բեշիկթաշի» երկրպագուները բախվել են Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրի խաղից առաջ: Ուկրաինայի մայրաքաղաքում տեղի ունեցած բախման հետեւանքով տասնյակ երկրպագուներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Բացի այդ, վնաս է հասցվել նաեւ Կիեւի «Օլիմպիական» մարզադաշտի հարեւանությամբ գտնվող մի քանի խանութների:
Հավելենք, որ «Դինամոն» «Բեշիկթաշին» հաղթել էր 6:0 հաշվով: