Կիմ Չեն Նամի սպանության մեջ կասկածվողները թաքնվում են ԿԺԴՀ-ի դեսպանատանը

Մալայզիայի իրավապահ մարմինները համոզված են, որ ԿԺԴՀ-ի այն երեք քաղաքացիները, որոնց կասկածում են Կիմ Չեն Նամի մահվանը մեղսակցության մեջ, թաքնվում են Քուալա Լումպուրում իրենց երկրի դեսպանատան տարածքում: Մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել Է երկրի իրավապահ մարմինների ղեկավար Հալիդ Աբու Բաքարը:
«Հյուսիսկորեական կողմը հրաժարվում Է հետաքննության հետ համագործակցությունից»,- արձանագրել Է նա՝ հավելելով, որ «ԿԺԴՀ-ի կասկածյալ քաղաքացիները գտնվում են դիվանագիտական ներկայացուցչության տարածքում»:
Բացի դրանից, Հալիդ Աբու Բաքարը կրկին ընդգծել Է, որ «քննիչները ԴՆԹ-ի նմուշների են սպասում Կիմ Չեն Նամի հարազատներից», քանի որ «դա միակ միջոցն Է փորձաքննությունն ավարտելու համար», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Source: Yerkir Media
Link: Կիմ Չեն Նամի սպանության մեջ կասկածվողները թաքնվում են ԿԺԴՀ-ի դեսպանատանը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image