Կյանքի 77-րդ տարում մահացել է Հայաստանի գրողների միության անդամ, գրականագետ Ֆելիքս Մելոյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: «Մահվան պատճառը երկարատև հիվանդությունն էր»,- նշեց Միլիտոնյանը:
Ֆելիքս Հակոբի Մելոյանը ծնվել է 1940 թվականի փետրվարի 23-ին, Երևանում: Գրողների միության անդամ է 1977թ: