Կնշանակվի Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ղեկավար

ՀՀ կառավարությունը կքննարկի Արմեն Կարապետյանին Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատա­կազ­մի ղեկավար նշանակելու հարցը։ Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության նոյեմբերի 9-ի նիստի օրակարգում:

Արմեն Կարապետյանը 2014-2016 թվականները զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Ընթացիկ տարվա օգոստոսից նա Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմը ղեկավարում է որպես պաշտոնակատար:

Source: Yerkir Media
Link: Կնշանակվի Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ղեկավար

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image