Կոմիտասի պողոտայի և Շահսուվարյան փողոցի խաչմերուկում երթևեկությունը կփոփոխվի
December 8, 2017
Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով 2017 թվականի դեկտեմբերի 8-ից Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա-Շահսուվարյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Կոմիտասի պողոտայով Դավիթ Անհաղթիփողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցներին նշված խաչմերուկում կարգելվի հետադարձը և ձախ շրջադարձը դեպի Շահսուվարյան փողոց: