«Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը մեկնարկեց Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի կատարումներով

«Կոմիտաս» միջազգային գիտաժողով- փառատոնի բացումը կատարվեց Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի համերգով՝ մաեստրո Չեքիջյանի գլխավորությամբ։

Գիտաժողով-փառատոնի մեկնարկը տրվեց սեպտեմբերի 26-ին՝ Վարդապետի ծննդյան օրը, «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Փառատոնի գեղարվեստական ղեկավար Մհեր Նավոյանը նշեց՝ փառատոնը հենց այս համերգով, մաեստրո Չեքիջյանի գլխավորությամբ սկսելը կարևոր է այն չափով, որքան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի վաստակն է Կոմիտասի արվեստի հանրահռչակման գործում:

Նրա կարծիքով՝ Կոմիտասի ներկայությունը մեր մշակութային դաշտում ամենուր է:

Փառատոնի բացման համերգին հնչեցին Կոմիտասի «Ել, ել», «Գութանի երգ», «Կալի երգ», «Լուսնակը սարի տակին, «Անձրևն եկավ» և այլ ստեղծագործություններ: Հնչեց նաև Ջուզեպպե Վերդիի Գերիների խմբերգը «Նաբուկկո» օպերայից, Յան Ֆրենկելի «Կռունկներ»-ը և այլ նշանավոր գործեր:

Source: Yerkir Media
Link: «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը մեկնարկեց Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի կատարումներով

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image