«Կոչ ենք անում գործող իշխանություններին թշնամուն ուրախանալու առիթ չտալ». ԵԿՄ

June 17, 2018

Երկրապահ կամավորականների միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով անընդունելի է համարում ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը:

«Կոչ ենք անում գործող իշխանություններին թշնամուն ուրախանալու առիթ չտալ՝  Արցախյան ազատամարտում ամենամեծ թվով տարածքներ պաշտպանած, ազատագրած, հաղթանակած զորավարի նկատմամբ անընդունելի գործողություններ կատարելով: Մենք ունենք մի ընդհանուր թշնամի՝ թուրքը, որի դեմ 1989-ից առ այսօր պայքարում է Երկրապահը: Մինչդեռ ադրբեջանական լրատվամիջոցներին արդեն իսկ ոգևորել է Արցախի հերոսին սեփական երկրում ազատազրկելու փաստը: Ադրբեջանական ԶԼՄ-ները ոգեւորությամբ փաստել են, որ ձերբակալվել է ամենաշատ ադրբեջանական տարածքներ զավթած հրամանատարը»,- ասվում է հայտարարության մեջ:

Source: Yerkir Media
Link: «Կոչ ենք անում գործող իշխանություններին թշնամուն ուրախանալու առիթ չտալ». ԵԿՄ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image