Կոչ են անում ԵՄ-ին՝ ներգրավված լինել Արցախի ժողովրդի կյանքում
July 14, 2017
Հայկական բարեգործական ընդհանուր միության երեւանյան գրասենյակում հանրային քննարկման է ներկայացվել «Եվրոպայի ներգրավվածությունն Արցախում» նախաձեռնությունը, որը կոչ է անում Եվրոպական միությանը եւ Եվրոպական մարդասիրական կազմակերպություններին ներգրավվել Արցախի ժողովրդի կյանքում:
«Արցախի Հանրապետությունը անկախության հռակումից մինչ այսօր կայացել է մարդու իրավունքների եւ Եվրոպական արժեքների համատեքստում»,- հանդիպման ժամանակ ասել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Պաշտպանը համոզված է, որ չնայած շարունակվող հիբրիդային պատերազմին` Արցախը միակ չճանաչված պետությունն է, որին Եվրոպական Միությունն օգնություն չի տրամադրում` ի տարբերություն այլ վիճահարույց տարածքների, ինչպիսիք են օրինակ Աբխազիան կամ Հյուսիսային Կիպրոսը:
Հունիսի 7-ից մեկնարկած ստորագրահավաքին արդեն միացել է ավելի քան 1400 եվրոպացի: Կազմակերպիչները վստահ են, որ ստորագրահավաքը կնպաստի Արցախի հարցում Եվրոպական միության հստակ քաղաքականության ուրվագծմանը: