Կոսովոյի խորհրդարանի ուղղությամբ պայթուցիկ է նետվել

August 5, 2016

Կոսովոյի խորհրդարանի շենք պայթուցիկ սարք Է նետվել: Ինչպես հայտնել Է ոստիկանությունը, շենքը ոչ մեծ վնասվածքներ Է ստացել, տուժածներ չկան:

Հաղորդվում Է, որ պատահարից հետո Պրիշտինայի կենտրոնը շրջապատված Է: Ոստիկանության տվյալներով՝ պայթուցիկ սարքը շենքն Է նետվել որոշ հեռավորությունից:

Միջադեպը տեղի Է ունեցել Չեռնոգորիայի հետ սահմանի մասին պայմանագիրը վավերացնելու կառավարության առաջարկության պատճառով ծագած լարվածության աճի ֆոնին: Օգոստոսի 4-ին կառավարությունը փաստաթուղթն ուղարկել Է խորհրդարան՝ վավերացման համար: Ինչպես սպասվում Է, խորհրդարանը պայմանագրի վավերացման հարցի շուրջ կքվեարկի հաջորդ շաբաթ:

Չեռնոգորիայի հետ սահմանի մասին պայմանագրին, որը Կոսովոյի բնակիչներին թույլ կտա առանց այցագրերի ժամանել Եվրամիություն, հավանություն են տալիս Վաշինգտոնը եւ Բրյուսելը: Սակայն Կոսովոյի ընդդիմադիր կուսակցությունները հանդես են գալիս այս պայմանագրի դեմ, որը նախատեսում Է 8 հազար հեկտար հողատարածքի հանձնում Չեռնոգորիային: Ինչպես նշում Է BBC-ն, ընդդիմությունը վրդովված Է այն բանից, որ Կոսովոն կորցնում Է այդ հողատարածությունները:


Source: Yerkir Media
Link: Կոսովոյի խորհրդարանի ուղղությամբ պայթուցիկ է նետվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image