Կործանվել է ԵՄ ներկայացուցիչներին տեղափոխող օդանավը

Մալթայից թռիչք իրականացրած թեթեւ մարդատար օդանավը, որը տեղափոխում էր Եվրամիության ներկայացուցիչներին, կործանվել է օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց:Այս մասին տեղեկացնում է Reuters­ը:

Դեպի Լիբիա ուղևորվող օդանավի կործանումն ամենաողբերգական պատահարն է Մալթայի օդանավերի պատմության ընթացքում: Ներկայում փրկարարները փորձում են գտնել փրկվածների:

Ինքնաթիռը կարող էր փոխադրել շուրջ 10 անձի: Զոհերի քաղաքացիության մասին որեւէ տեղեկություն չկա:


Source: Yerkir Media
Link: Կործանվել է ԵՄ ներկայացուցիչներին տեղափոխող օդանավը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image